Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ՝ ԳՈՐԱՅՔՈՒՄ ՏԻՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.04.2019

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, 2019 թվականի հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք համայնքում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

Հիշեցնենք, որ Գորայք համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը 2019 թվականի մարտի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել:

Գորայք համայնքի  ավագանու անդամներ Աշոտ Աղաջանյանը, Մուրադ Գասպարյանը, Մարտուն Թադեւոսյանը, Հրայր Թորոսյանը եւս  2019թ. մարտի 1-ին հրաժարականի դիմումներ էին  ներկայացրել:

Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհնարին էր դարձել Գորայք համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել էր օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 7 անդամից 4-ը ներկայացրել էին հրաժարական:

Այդ կապակցությամբ Գորայք համայնքի ավագանու մնացած անդամները ս.թ. մարտի 1-ին կազմել էին արձանագրություն՝ համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53