Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ Է ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

06.04.2019

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանը ապրիլի 4-6-ը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:
Այսօր առավոտյան նա հանդիպեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ
Տեղեկացնելով իր այցի նպատակների մասին՝ նախարարը նշեց, որ ուսումնասիրելով հանրապետությունում գործող մարզադպրոցները, նպատակ ունեն, ի վերջո, բոլորը միասնական դաշտ բերել (մարզադպրոցները տարբեր ենթակայության են՝ համայնքային, մարզային, նախարարության եւ այլն), որպեսզի գործեն միասնական կանոնադրություններով, մարզչական ծրագրերով ու չափորոշիչներով: Արդարացի չէ նաեւ տարբեր կառույցների ենթակայությամբ գործող այս դպրոցների մարզիչների վարձատրության ոչ հավասար դրույքաչափերը, եւ այդ ուղղությամբ եւս քայլեր կարվեն
Գաբրիել Ղազարյանը եւ նրան ուղեկցող` նախարարության աշխատակիցները, ընդհանուր առմամբ ներկայացնելով այս ոլորտում պետական քաղաքականության առաջիկա գերակայությունները, մարզպետի հետ մի շարք խնդիրներ քննարկեցին եւ դրանց լուծման առաջարկներ լսեցին, որոնք կնպաստեն մարզում սպորտային կյանքի աշխուժացմանն ու զարգացմանը
Իսկ այսօր երեկոյան մարզպետարանի նիստերի դահլիճում Գաբրիել Ղազարյանը հանդիպեց Կապանի մարզաշխարհի ներկայացուցիչներին՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին: Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ աշխատանք են տանում, որպեսզի 2020 թվականից մարզադպրոցների մարզիչ-մանկավարժները եւս կարողանան օգտվել սոցիալական փաթեթներից
Երեկ նախարարը եղել է Սիսիանում, այսօր, Կապանից բացի` նաեւ Մեղրիում եւ Քաջարանում, վաղը կմեկնի Գորիս

Տարածաշրջաններում Գ.Ղազարյանը հանդիպում է Սյունիքի համայնքների ղեկավարների եւ մարզական կազմակերպությունների տնօրենների հետ, այցելում մարզադպրոցներ եւ մարզական կառույցներ՝ տեղում ծանոթանալով առկա խնդիրներին, մարզիկների մարզման պայմաններին, մարզակառույցների շենքային եւ գույքային հնարավորություններին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29