Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՊՐԻԼԻ 7. ԱՅՑԵՐ ՈՒ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ

07.04.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը եւ մարզպետարանի ողջ անձնակազմը շնորհավորում են բոլոր կանանց՝ այսօր նշվող Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթում ջերմություն ու սեր, չխամրող գեղեցկություն, անհոգ ու խաղաղությամբ լի օրեր:

Գեղեցիկ է Ապրիլի 7-ի խորհուրդը. այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, եւ օրը հռչակվել է նաեւ «Մայրերի եւ մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր»:
Ուստի, մայրանալու բերկրանք, զավակների գնահատանք ենք մաղթում բոլոր կանանց, մայրական սիրով ու հոգատարությամբ լի մանկություն՝ նոր լույս աշխարհ եկած բոլոր երեխաներին:

Օրվա խորհրդի համատեքստում այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն ու խորհրդական Գոռ Թադեւոսյանն այցելել են Կապանի, իսկ մարզպետարանի ներկայացուցիչները՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրու (Քաջարանում ծնունդ չի եղել) բժշկական կենտրոնների ծննդաբերական բաժանմունքներ՝ մարզպետ Հունան Պողոսյանի կողմից շնորհավորանքներ տանելով նորածիններին եւ իրենց մայրիկներին:

Նոր լույս աշխարհ եկած փոքրիկ սյունեցիներին (27 մանուկ) նրանք նվերներ են տարել, իսկ մայրիկներին ու ծննդաբերական բաժանմունքներում այսօր աշխատող կանանց՝ ծաղկեփնջեր:

Ն.Բաբայանն ու Գ.Թադեւոսյանն այսօր այցելել են նաեւ «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն ու շնորհավորել այստեղ աշխատող կանանց տոնը՝ ծաղկեփնջերով, կենտրոնի շահառու կանանց ՝ նվերներով ու ծաղիկներով:

Այցերը կազմակերպվել են Սյունիքի մարզպետարանի «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ կանանց միամսյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-17 17:36:15