Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՀԱԶԴ

13.04.2019

Խոր վշտով տեղեկացանք ՀՀ վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, «ՀՀ մշակույթի նախարարության ոսկե» մեդալակիր, մոտ 3 տասնամյակ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը ղեկավարած Կամո Արզումանյանի անժամանակ մահվան մասին: 
Մեծ գնահատանքի է արժանի Կամո Արզումանյան դերասանի, բեմադրիչի, թատրոնի տնօրենի դերը Կապանում եւ Սյունիքում թատերական արվեստի զարգացման, տարածման եւ առհասարակ, մշակութային կյանքն այստեղ արթուն պահելու գործում:
Կամո Արզումանյանը նաեւ իր հայրենիքի մարտիկն էր ու պատերազմական տարիներին, ինչպես նաեւ այսօր, խրամատում հայ զինվորի ոգին ամուր պահողը՝ Կապանի թատրոնի խաղը հասցնելով հայ զինվորին՝ անգամ ամենավտանգավոր պահերին:
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում եւ սգակցում նրա հարազատներին, մտերիմներին, կոլեկտիվին, Հայաստանի թատերական համայնքին, Կամո Արզումանյանին սիրող ու գնահատող բոլորին:
Համոզված ենք՝ վարպետի գործը կշարունակեն եւ Կապանի թատրոնի օջախը վառ կպահեն իր իսկ ստեղծած շնորհալի կոլեկտիվն ու նրանում կրթվող, դերասանական ու ռեժիսորական մկրտություն ստացող երիտասարդները:

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-17 17:03:16