Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՍԱԺԱՄԵՐԸ
14.04.2019

Շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու աշակերտների հաճախելիության պատկերին, ուսումնական պրոցեսի եւ բաց թողնված դասաժամերի լրացման ընթացքին:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի 2019թ. մարտի 6-ի որոշմամբ՝ դպրոցում մարտի 11-17-ը տրամադրվել էր լրացուցիչ արձակուրդ՝ պայմանավորված այստեղ արձանագրված ջրծաղիկի դեպքերով, եւ բաց թողնված դասաժամերը մինչեւ ուսումնական տարվա ավարտը լրացվում են շաբաթ օրերին, որի վերահսկողությունը վերապահված է Մ.Գանդալյանին:
Այցը ցույց տվեց, որ դասերն այստեղ ընթանում են բնականոն հունով. տվյալ օրը 272 աշակերտից բացակա էր 38-ը՝ տարբեր պատճառներով, իսկ ջրծաղիկով հիվանդ է 3 աշակերտ: