Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼՐԱՑՎՈՒՄ ԵՆ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ԴԱՍԱԺԱՄԵՐԸ

14.04.2019

Շաբաթ օրը՝ ապրիլի 13-ին, Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանն այցելել է Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու աշակերտների հաճախելիության պատկերին, ուսումնական պրոցեսի եւ բաց թողնված դասաժամերի լրացման ընթացքին:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի 2019թ. մարտի 6-ի որոշմամբ՝   դպրոցում մարտի 11-17-ը տրամադրվել էր լրացուցիչ արձակուրդ՝  պայմանավորված այստեղ արձանագրված ջրծաղիկի դեպքերով, եւ բաց թողնված դասաժամերը մինչեւ ուսումնական տարվա ավարտը  լրացվում են շաբաթ օրերին, որի վերահսկողությունը վերապահված է Մ.Գանդալյանին:

Այցը ցույց տվեց, որ դասերն այստեղ ընթանում են բնականոն հունով.  տվյալ օրը 272 աշակերտից բացակա էր 38-ը՝ տարբեր պատճառներով, իսկ ջրծաղիկով հիվանդ է 3 աշակերտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53