Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ

16.04.2019

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2019թ. ապրիլի 25-26-ը ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք Վանաձորում իրականացնում է «Դասընթաց Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար» ծրագիրը: Մասնակիցներին կներկայացվեն պետական երիտասարդական քաղաքականությունը, նախարարության կողմից իրականացվող երիտասարդական միջոցառումներն ու ծրագրերը, նախարարության կողմից երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգը, ծրագիր գրելու հմտությունները, արդյունավետ և սահմանված չափանիշներին համապատասխան դրամաշնորհային ծրագրերի հայտերի մշակման և ներկայացման ձևերը: Մանրամասն տեղեկություն կտրամադրվի դրամաշնորհային ծրագրերի բյուջեների կազմման, նախահաշիվների ձևի, գնային չափորոշիչների, ժամանակացույցների, ինչպես նաև հաշվետվությունների ճիշտ կազմման ու ներկայացման մասին: Մասնակիցները տեղում կփորձեն գրել ծրագիր, կազմել ծրագրի բյուջեն ու նախահաշիվը, որից հետո կկազմակերպվի քննարկում, մասնակիցների հարցերին կտրվեն պատասխաններ: Նախարարությունը հոգում է դասընթացի ընթացքում մասնակիցների կեցության, սննդի ծախսերը և Երևան-Վանաձոր-Երևան ճանապարհածախսը: Ճանապարհածախսը դեպի Երևան և հետադարձ հոգում է գործուղող կողմը: Նախանշվածից շատ հայտեր ստանալու պարագայում իրականացվելու է հայտերի մրցութային գնահատում՝ նախապատվությունը տալով դրամաշնորհային ծրագրեր իրականացնելու փորձ չունեցող կազմակերպություններին և ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Վանաձորի հասարակական կազմակերպություններին՝ ապահովելով մարզային ներկայացվածության համամասնությունը: Ծրագրին մասնակցելու համար թեկնածուները պետք է մինչև 2019 թվականի ապրիլի 20-ը erit.msy@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկեն մասնակցության նամակ՝ նշելով հասարակական կազմակերպության անվանումը, մարզը, մասնակցի անուն-ազգանունը և կոնտակտային տվյալները: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչություն՝ (011) 54-69-31 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13