Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐՈՒ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎԱԾ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 50 ՏՈԿՈՍ ԶԵՂՉ ԿԿԻՐԱՌՎԻ

18.04.2019

Ապրիլի 18-ի ՀՀ կառավարության որոշմամբ, Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2018թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեին կհատկացվի 19406.0 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ 2018թ. այն չի կիրառվել, ինչն էլ ֆինանսական ծանր հետևանքներ է առաջացրել: Մասնավորապես, կուտակվել է մի քանի ամսվա աշխատավարձի պարտք:

Հաշվի առնելով Մեղրու տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված խնդիրների լուծման առաջնահերթությունը՝ 2018թ. համար Մեղրու տարածաշրջանում ոռոգման ջրի դիմաց գանձված վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչի կիրառումը մասնակի կմեղմի ընկերության ֆինանսական ճեղքվածքը: Արդյունքում օժանդակություն կցուցաբերվի հանրապետության ամենահեռավոր և ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանի բնակիչներին, և խթանվի համայնքում գյուղատնտեսական մթերքների արտադրումը:

Ըստ www.primeminister.am-ի

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13