Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆՆ ՈՒ ՀՀ ՄԱՐԶՊԵՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՍՅՈՒՆԻՔ

19.04.2019

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ապրիլի 19-ին, գտնվելով Սյունիքի մարզում, Կապանում ուսումնասիրել է տեղական կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրական հնարավորությունները:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Սուրեն Պապիկյանին եւ նրա հետ մարզ այցելած ՀՀ մյուս մարզպետներին ուղեկցել է «Լամաքս գրուպի» ընկերություններ. «Պորկպրոդ» ՍՊԸ-ում նրանք ծանոթացել են խոզաբուծական ֆերմայի առանձնահատկություններին, «Վամաքս» ՍՊԸ-ում՝ խոշոր տոհմային եղջերավոր անասունների պահման եւ աճեցման պայմաններին, ստացվող կաթի եւ մսի որակին, «Մարիլա» ՍՊԸ-ում՝ վերոնշյալ ֆերմաներում ստացված հումքից արտադրվող մսամթերքի եւ կաթնամթերքի տեսականուն:

Ընկերություններն ընդհանուր մոտ 250 աշխատատեղ են ապահովում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13