Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԽԴՐԱՆՑ. ՓԼՈՒԶՎԵԼ Է ԳՅՈՒՂԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԿՈՂԱՅԻՆ ՊԱՏԸ

22.04.2019

Ցավով տեղեկացանք Սյունիքի մարզի Խդրանց գյուղի (Կապան համայնքում) եկեղեցու (1899թ. կառույց) կողային պատի փլուզման մասին, որը տեղի էր ունեցել ապրիլի 20-ի երեկոյան: Ապրիլի 21-ին փրկարարները սահմանազատել էին տարածքը:

Մշակութային հուշարձանների պահպանությունը շատ կարեւոր է մեզ համար, եւ այս խնդիրը գտնվում է ՀՀ մշակույթի նախարարության եւ Սյունիքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում։

Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը եղել է տեղում եւ ծանոթացել իրավիճակին՝ այն ներկայացնելով նաեւ ՀՀ մշակույթի նախարարություն:

Այժմ նախարարության ու մարզպետարանի կողմից քայլեր են ձեռնարկվում՝ եկեղեցու վերականգնման համար ֆինանսական միջոցներ հայթայթելու եւ վերականգնումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար։

Առաջիկայում նաեւ լրացուցիչ քայլեր կձեռնարկվեն նման միջադեպերից խուսափելու եւ հուշարձանների պահպանությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-12-06 17:29:07