Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵՑ

04.05.2019

Մայիսի 3-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Տաթեւ համայնքում քաղաքացիների ընդունելություն է կատարել, որին համայնքի տարբեր գյուղերի բնակիչներ էին ներկայացել:
Նախապես գրանցվել էր 21 քաղաքացի, ընդունելության եկավ 36 հոգի: Նրանք մարզպետին դիմեցին տարբեր հարցերով՝ աշխատանքի տեղավորման, հողատարածք հատկացնելու, տանիքների նորոգման, ոռոգման ջրի, դրամական աջակցության, բնակարանային, առողջապահական խնդիրներով, խախտված իրավունքների վերականգնման համար եւ այլն
Նշենք, որ Սյունիքի մարզպետը մինչ այս քաղաքացիների արտագնա՝ մարզկենտրոնից դուրս ընդունելություն է կատարել նաեւ Մեղրիում եւ Սիսիանում. նման աշխատելաոճը կշարունակվի մյուս համայնքներում
Գտնվելով Տաթեւ համայնքի կենտրոն Շինուհայրում՝ Հունան Պողոսյանը եղավ նաեւ բազմազավակ՝ 12 երեխա ունեցող Մարդյանների տանը, որը վերանորոգման կարիք ունի, այցելեց Շինուհայրի մանկապարտեզ, որն անմխիթար վիճակում է, եւ համայնքը դրա վերանորոգման ծրագիրն այս տարի ընդգրկել է պետբյուջեի համաֆինանսավորմամբ համայնքներում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի շարքում
Մարզպետն այցելել է նաեւ Տաթեւի ճոպանուղու «Հալիձոր» կայարանի տարածք՝ քննարկելու մայիսի վերջին կայանալիք «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես-ֆորումի կազմակերպմանն առնչվող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-23 17:29:49