Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
06.05.2019

«Հայաստանի Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ ս.թ. մայիսի 9-ին Կապանում անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթ:
Քայլերթի մասնակիցներն իրենց հետ տանելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:
«Անմահ գունդ» խորագրով քայլերթի ժամանակացույցը:
1. Երթի սկիզբը՝ ուսումնական հաստատություններից դեպի Կապանի համայնքապետարանին հարակից այգի:
2. Ժամը 10:15-ին՝ հավաք վերոնշյալ այգում:
3. Ժամը 10:30-ին՝ ծաղկադրում Հունան Ավետիսյանի հուշարձանին:
4. Ժամը 10:45-11:00՝ հավաք Գ.Նժդեհի անվան հրապարակում:
5. Ժամը 11:00-ին՝ երթ Գ.Նժդեհի անվան հրապարակից դեպի Բաղաբուրջի հուշահամալիր:
6. Ծաղկադրում Հայրենական մեծ պատերազմում զոհված կապանցիների հուշակոթողին: