Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

06.05.2019

«Հայաստանի Անմահ գունդ» հասարակական կազմակերպությունը ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ ս.թ. մայիսի 9-ին Կապանում անցկացնելու է  «Անմահ գունդ» խորագրով քայլերթ:

Քայլերթի մասնակիցներն իրենց հետ  տանելու են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթի ժամանակացույցը:

1. Երթի սկիզբը՝ ուսումնական հաստատություններից դեպի Կապանի  համայնքապետարանին հարակից այգի:

2. Ժամը  10:15-ին՝ հավաք վերոնշյալ այգում:

3. Ժամը  10:30-ին՝  ծաղկադրում Հունան Ավետիսյանի հուշարձանին:

4. Ժամը 10:45-11:00՝ հավաք Գ.Նժդեհի անվան հրապարակում:

5. Ժամը 11:00-ին՝ երթ Գ.Նժդեհի անվան հրապարակից դեպի Բաղաբուրջի հուշահամալիր:

6. Ծաղկադրում  Հայրենական մեծ պատերազմում զոհված կապանցիների հուշակոթողին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13