Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ ՆՈՐ ՀՐՇԵՋ ՄԵՔԵՆԱՆԵՐ ՍՏԱՑԱՆ

07.05.2019

Այսօր Սյունիքի մարզ հասան Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված հրշեջ ավտոմեքենաները. դրանց հանձնման արարողությունը Կապանում կատարեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը, ներկա էին մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչները

Ընդհանուր առմամբ մարզին հատկացվել է 13 հրշեջ ավտոմեքենա, որից 5-ը՝ առաջին փուլով, մյուսները Սյունիք կհասնեն ամռանը: Նոր ժամանակակից մեքենաներ կստանան մարզի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները: Իսկ Սյունիքին տրամադրված մեկ ավտոսանդուղքը տրվել է Կապանի ջոկատին ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամենաշատ բարձրահարկ շենքերն ունի մարզկենտրոնը
Հանրապետության փրկարարար ծառայության պետը նշեց, որ մարզային վարչությունը պատրաստակամ է ունեցած տեխնիկան օգտագործելու ոչ միայն մասնագիտական աշխատանքի համար, այլեւ ծառայեցնելու համայնքների կարիքներին, եթե լինի դրա անհրաժեշտությունը
Նշենք նաեւ, որ ճապոնացի գործընկերները վերապատրաստում են մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների մասնագետներին, որպեսզի կարողանան օգտվել նորագույն ավտոմեքենաներից
Հյուրերն այսօր նաեւ շրջեցին Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի մասնաշենքում, ծանոթացան այստեղ առկա տեխնիկական միջոցներին, օժանդակ սարքավորումներին, ունեցած հնարավորություններին, եղան մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում
Հավելենք, որ ավտոմեքենաները Հայաստանին են տրամադրվել ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջեւ ստորագրված դրամաշնորհային համաձայնագրի:
Ստացված տեխնիկայի շնորհիվ վերազինվում են Սյունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերի փրկարարական ծառայությունները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13