Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2019

Սիրելի՛ սյունեցիներ

Մեծ հայրենականի պատվարժա՛ն վետերաններ

Արցախյան պատերազմի մասնակից սիրելի՛ ազատամարտիկներ

Այսօր բոլորիս համար մեր պատմության տարբեր ժամանակաշրջաններում  հաղթանակների կերտման հպարտությունը զգալու եւ տոնելու օր է, որի առիթով ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները:

Հաղթանակի եւ խաղաղության տոնը մեզ համար հանրագումարն է ե՛ւ 1945-ին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, որին հերոսաբար  մասնակցեցին նաեւ հայերը, ե՛ւ նորանկախ Հայաստանի մեկ այլ փառավոր էջի՝  Շուշիի ազատագրման:

Հիշենք, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցեց 22946 սյունեցի, նրանցից  10690-ը տուն չվերադարձավ, Սյունիքն ունեցավ Խորհրդային միության 12  հերոս: Ու նրանցից մեզ փոխանցված  ոգու շնորհիվ էր, որ Մեծ հայրենականի հաղթանակին միացավ մյուս՝ Շուշիի հաղթանակը: Այսօր արդեն Երկրորդ աշխարհամարտի սակավաթիվ վետերաններ են մնացել, Սյունիքի մարզում՝ 18 հոգի:

Իսկ նորօրյա՝ Արցախյան ազատամարտի մասնակիցներն ու հերոսները մեր կողքին են, ընդօրինակման արժանի ու մեր հաղթանակների այսօրվա խորհրդանիշը. գնահատենք ու շնորհակալ լինենք  մերօրյա հերոս հայորդիներին:

Տոնական օրը նաեւ հիշենք ու գլուխ խոնարհենք նրանց հիշատակի առջեւ, ովքեր կյանքը նվիրեցին մեր այս երկու հաղթանակների համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս փառապանծ տոնի կապակցությամբ՝ մեր երկրին մաղթում եմ խաղաղություն եւ ամուր սահմաններ, հետագա հաղթանակներ, սակայն այս անգամ թող դրանց ասպարեզը լինի ոչ թե ռազմականը, այլ երկրի բնականոն ընթացքի  ոլորտները` տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական եւ այլ:

Շնորհավո՛ր  Հաղթանակի տոնը, հզորացում՝ Հայաստանի Հանրապետությանը,  բարեկեցություն՝ բոլորիդ օջախներին:

Փա՛ռք հաղթանակներ կերտած մեր հերոսներին:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-05-24 18:50:13