Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

15.05.2019

Մայիսի 15-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ համայնքներում քաղաքացիական պաշտպանության խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն, որը վարում էր մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը:

Հանդիպմանը մասնակցում էին մարզի համայնքապետարանների՝ տվյալ ոլորտի պատասխանատուները, մարզային փրկարարական վարչության,  մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության, Զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին համայնքներում կառավարման պահեստային կետերի ներկա վիճակն ու խնդիրները, քաղաքացիական պաշտպանության ոլորտի պլանային փաստաթղթերի կազմմանն ու հաստատմանն առնչվող խնդիրները, աշխատակազմերում  գաղտնի գործավարության վարման առանձնահատկությունները, վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանների արդի վիճակն ու տարհանման կազմակերպման հետ կապված այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-08-23 17:29:49