Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ` ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

21.05.2019

Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը հանդիպում ունեցավ այս օրերին մարզում գտնվող՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետ փ/ծ գնդապետ Մ.Մարտիրոսյանի գլխավորած աշխատանքային խմբի հետ:

Նրանք քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր քննարկեցին, նաեւ խոսեցին բնագավառի խնդիրներից եւ առաջիկա անելիքներից
Նարեկ Բաբայանը նշեց, որ մարզային իշխանությունները շատ են կարեւորում այս ոլորտը, այն մշտապես ուշադրության կենտրոնում են պահում, եւ այս առումով նաեւ անընդհատ աշխատանք է տարվում համայնքների հետ
Նշենք, որ աշխատանքային խումբն իր այցի ընթացքում մայիսի 20-24-ը մեթոդական եւ գործնական օգնություն է ցուցաբերում Սյունիքի մարզի համայնքներում քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանների, տարհանման մարմինների, գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների, քաղպաշտպանության ոլորտը կարգավորող այլ փաստաթղթերի ուսումնասիրման, մշակման եւ ճշգրտման, պաշտպանական կառույցների պահպանման, նախատեսման եւ կառուցման ուղղություններով, ինչպես նաեւ անց է կացնում շտաբային ուսումնավարժություն՝ «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության զորահավաքային ծավալման կազմակերպումը եւ իրականացումը թեմայով»:
Աշխատանքներում ներգրավված են մարզպետարանը, համայնքապետարանները, ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ-ը
Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ՔՊ ղեկավար կազմն ու աշխատանքային խումբը կամփոփեն արդյունքները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47