Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՕՖ-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ

24.05.2019

Մայիսի 23-ին Սյունիքի մարզպետի հյուրերն էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) կրթական եւ գիտական ծրագրերի ղեկավար Էդվարդ Կարապետյանն ու կազմակերպության այլ աշխատակիցներ:

Նրանք Հունան Պողոսյանին ներկայացրեցին ֆոնդի՝ մինչ այժմ եւ ներկայում էլ մեր մարզում ծավալած գործունեությունը, բարեսիրական ծրագրերը:

Պարոն Կարապետյանը նաեւ շնորհակալություն հայտնեց մարզպետարանի Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության ու Մշակույթի եւ սպորտի բաժիններին՝ իրենց հետ սերտ  համագործակցության համար:

Մարզպետը եւս շնորհակալություն հայտնեց ֆոնդի ղեկավարությանը եւ խնդրեց հնարավոր ծրագրերի դեպքում բարերարների առավել մեծ ուշադրությունը հրավիրել Սյունիքի ու մարզի կրթական, մշակութային օջախների վրա՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել առանց որեւէ  վարչարարության:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ առաջիկա անելիքներին եւ  ֆոնդի կողմից սպասվող նոր ծրագրերին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02