Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵՑԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ, ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ

29.05.2019

Մայիսի 29-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի  կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:

Մարզի ղեկավարը նախ ամփոփեց «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի»  բիզնես համաժողովի արդյունքները եւ շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի անդամներին, համակարգողներին՝ կատարածի համար:

Հունան Պողոսյանը նաեւ պատվիրեց հետեւողական լինել, որ ֆորումի ժամանակ կնքված հուշագրերին առնչվող ծրագրերը բնականոն ընթացք ստանան եւ արդյունքներ ունենան:

Խորհրդակցության ընթացքում անրադարձ եղավ նաեւ առաջիկա համապետական շաբաթօրյակին, որը կկայանա հունիսի 8-ին, եւ դրան վերաբերող հանձնարարականներ տրվեցին:  

Մարզպետարանի պատասխանատուները խոսեցին իրենց ոլորտների այս տարվա առաջին կիսամյակի մարզային պատկերի մասին:

Քննարկումներ եղան առաջիկայում Գորայքում սպասվող ՏԻՄ ընտրությունների օրինական ընթացքի ապահովման, մարզում աղբահանության, ճանապարհաշինության վիճակի,  համայնքային բյուջեների հավաքման, դպրոցներում ավարտական քննությունների  կազմակերպման եւ այլ հարցերի շուրջ:   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29