Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

30.05.2019

Սյունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ–ը Հանրապետության տոնին նվիրված միջոցառումների շարք էր կազմակերպել մարզում, որն ուներ «Երազ իմ երկիր» խորագիրը:

Դրա շրջանակներում կազմակերպվեցին Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի «Նժդեհ» ներկայացման խաղը եւ տոնական համերգներ Ագարակի եւ Կապանի  զորամասերում, ինչպես նաեւ՝ «Իմ երազների երկիրը» թեմայով ցուցադրություն Կապանի երկրագիտական թանգարանում:

Միջոցառումներն ամփոփվեցին դպրոցական առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի սյունեցի  մրցանակակիրների համար մարզի պատմամշակութային վայրեր եւ թանգարաններ գիտաճանաչողական այցի կազմակերպմամբ: Նրանք այցելեցին Շաքիի ջրվեժ, Սիսիանի Ն.Ադոնցի անվան պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղ, «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոց, Տաթեւի վանական համալիր, Խնձորեսկի ճոճվող կամուրջ... Այցին մասնակցող դպրոցականները Սյունիքի մարզպետի կողմից՝ որպես խրախուսանք, նաեւ  գեղարվեստական գրքեր նվեր ստացան:  

Միջոցառումներն ու հանդիպումներն  ուղեկցվում էին ուրախ ժամանցով, ազգային խաղերի կազմակերպմամբ ու հայրենասիրական երգուպարով:

«Երազ իմ երկիր» խորագրով միջոցառումն իր բովանդակությամբ ու  ընդգրկվածությամբ «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթական հաջողված նախաձեռնությունն էր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29