Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ

31.05.2019

Մայիսի 30-ին Սյունիքի մարզպետարանի հյուրն էր ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  (USAID) ներառական կրթության ավագ խորհրդատու Ալիսոն Դեֆրանքոն: Նա հանդիպում ունեցավ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի  Գանդալյանի հետ՝ զրուցելով մեր մարզում ներառական կրթության ներդրման ճանապարհի եւ ներկա վիճակի մասին:

Տիկին Գանդալյանը նրան ներկայացրեց հանրակրթական դպրոցներում այդ համակարգի զարգացմանը խանգարող առկա խնդիրներն ու դժվարությունները:

Զրուցակիցները խոսեցին նաեւ այն կարծրատիպերի եւ մտավախությունների մասին, որոնք այս առումով դեռ կան հասարակության մեջ:

Ալիսոն Դեֆրանքոն, որպես փորձագետ, այժմ աշխատում է ՀՀ ԿԳ նախարարության հետ եւ ոլորտին առնչվող այցեր եւ ուսումնասիրություններ է կատարում՝ որպեսզի մշակվի ներառական կրթությանը վերաբերող ազգային ռազմավարության տեսլականը:

Մ.Գանդալյանը միջազգային փորձագետին առաջարկ ներկայացրեց՝ մասնագիտական ու մեթոդական որակյալ վերապատրաստումներ կազմակերպել ուսուցչի օգնականների, հատուկ մանկավարժների, ինչու չէ՝ նաեւ մյուս մանկավարժների համար՝ ուսումնական պրոցեսում յուրաքանչյուր  աշակերտի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար հնարավորություններ ստեղծելու, որակյալ կրթական ծառայություններ մատուցելու նպատակով: Վարչության պետը նշեց նաեւ, որ խիստ կարեւոր է դպրոցների վերանորոգումը, որպեսզի դրանց շենքային պայմանները հարմարեցված լինեն հաշմանդամների համար (թեքահարթակներ, սանհանգույցներ եւ այլն):

Ալ.Դեֆրանքոն մարզի կրթության պատասխանատուի հետ այցելել է նաեւ հանրակրթական դպրոցներ, ինչպես նաեւ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր ու Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ տեղում ուսումնասիրություններ եւ հարցումներ անելու:

Հիշեցնենք, որ Հայաստանում Սյունիքը առաջին մարզն էր, որ  ներդրեց համընդհանուր ներառական կրթության մոդելը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29