Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

01.06.2019

Սիրելի՛ փոքրիկներ

Անկեղծ ջերմությամբ եւ գորովանքով շնորհավորում եմ ամառային այս պայծառ տոնի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ:

Պատահական չէ, որ տարվա ամենից ջերմ եղանակը՝ ամառը, սկսվում է հենց ձեզ նվիրված օրով եւ հիշեցնում, որ պարտավոր ենք, անկախ տոնից, ամեն օր պաշտպանել ու փայփայել ձեզ, քանզի դուք եք, որ լուսավորում, գույներ եք տալիս մեր կյանքին ու վաղվա օրվա հանդեպ հույս ու լավատեսություն հաղորդում:

Ցանկանում եմ, որ ոչինչ չմթագնի ձեր անհոգ մանկությունը, որ բոլորդ ունենաք ապահով, բարեկեցիկ, հոգսերից զերծ օրեր, միշտ շրջապատված լինեք մեծերի սիրով, բարությամբ, ուշադրությամբ եւ հոգածությամբ:

Մենք անում ենք ու պարտավոր ենք անել ամեն ինչ՝ այս ամենն ապահովելու, ձեզ բյուր ժպիտներ պարգեւելու համար:

Սիրելի՛ մանուկներ, եւս մեկ անգամ շնորհավորելով ձեր Հունիսի 1-ը, մաղթում եմ բոլորիդ բազում հրաշքներ, վառ երազանքների իրականացում, խաղաղ երկինք եւ անսահման առողջություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29