Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐՁԱԳԱՆՔ

03.06.2019

Ֆեյսբուքյան էջերում տարածվել են տեղեկություններ, թե իբր «երեք շաբաթ է, ինչ Գորիսում (գուցե նաեւ այլ համայնքներում) գրանցվում են երեխաների աղիքային հիվանդության մեծ թվով դեպքեր»։

Նաեւ նշվում է, թե դա իբր «կապված է ջրի աղտոտության հետ, որոշ աղբյուրների համաձայն դիզենտերիայի վարակ կա։ Լուրեր են պտտվում նաեւ պաղպաղակի հնարավոր պատճառի մասին»։

Եվ  մեղադրանք է հնչում, թե  «այս առթիվ անհասկանալիորեն լռում է Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը, որը կարծես թե ինչ-որ ստորաբաժանում ունի նաեւ Գորիս քաղաքում եւ պարտավոր է ըստ իրեն վերապահված գործառույթների, սանիտարահիգիենիկ միջոցառումներ կազմակերպել վարակիչ եւ զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով»:

Նախ, հայտնում ենք, որ Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը, Գորիսում եւ որեւէ այլ համայնքում ստորաբաժանում չունի

Եվ անդրադառնալով տարածվող տեղեկություններին, որը բնակչության մեջ կարող է  ավելորդ խուճապ առաջացնել, հայտնում ենք, որ Գորիսի բժշկական կենտրոնում ու հարակից գյուղերի առողջության առաջնային պահպանման կենտրոններում   վերջին մեկ ամսում աղիքային ինֆեկցիայով՝  մասնավորապես  դիզենտերիայով հիվանդ երեխաներ չեն հայտնաբերվել:  

Աղիքային  ինֆեկցիոն հիվանդությունների կասկածի  դեպքում մարզում բոլոր շահագրգիռ կողմերի գործելակերպը հստակորեն կանոնակարգված է. կասկածների դեպքում բուժհիմնարկը  շտապ  հաղորդում է ուղարկում համապատասխան կառույց՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ: Այնտեղ եւս ներկայումս նման ահազանգեր չկան:

Համաճարակաբանական առումով  մտահոգիչ վիճակ ներկա պահին Գորիսում չկա:

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29