Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ

03.06.2019

Այսօրվանից Սյունիքում սկսվել են 2019թ. զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում իրականացվող՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով նախատեսված 4 ծրագրի աշխատանքները:

Դրանք հավանության էին արժանացել եւ հաստատվել մայիսի 29-ին տեղի ունեցած՝ «Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի» հերթական նիստի ընթացքում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը:

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի անդամները, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռ.Ավետիսյանը, Կապանի եւ Սիսիանի համայնքապետարանների քաղաքաշինության բաժինների պետերը:

Եվս մեկ ծրագիր հուլիսին կիրականացվի Գորիսում, իսկ հունիսի 3-ից մեկնարկած ծրագրերն են.

1.Կապան համայնքի Սյունիք եւ Սեւաքար բնակավայրերի գերեզմանների ցանկապատման աշխատանքներ,

2. Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի խաղադաշտի բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ,

3. Սիսիան քաղաքի Սիսական փողոցի եւ Սիսիանի պատմության թանգարանի կանաչապատ տարածքների խոտի հնձման աշխատանքներ, Սպանդարյան փողոցի եւ Շահումյան-Թումանյան խաչմերուկին հարակից տարածքների կանաչապատում եւ վարդի թփերի տնկում,

4. Սիսիան համայնքի Հ.Ազոյան 2 եւ Ֆիզկուլտուրնիկների 2 եւ 4 բազմաբնակարան շենքերին հարակից տարածքների կանաչապատում, եզրաքարերի վերականգնում եւ վարդի թփերի տնկում:

Մեկ ամիս տեւողությամբ այս 4 ծրագրերում 48 գործազուրկ է ընդգրկված:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29