Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ
04.06.2019

Հունիսի 4-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն կատարեց։
Ընդունելությանը ներկայացավ 29 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմեց տասներկու, աշխատանքի տեղավորման՝ տասնչորս, վարձակալությամբ տրված հողամասի, ճանապարհի վիճահարույց հարցի եւ ՀՀ քաղաքացիություն ստանալու աջակցության խնդրանքով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասնմեկին տրվել է դրական լուծում, մեկ դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում:
Աշխատանքի համար դիմած քաղաքացիները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են նրանց տեղավորման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս դիմումները: