Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻՆ

06.06.2019

Հունիսի 6-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հյուրընկալեց  համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ամերիկահայ տաղանդաշատ դաշնակահար, ազգային էթնիկ երաժշտության մեկնաբան, մանկավարժ, գրող եւ պրոդյուսեր Շահան Արծրունուն:

Նա այս օրերին վարպետության դասեր է անցկացնում մարզի երաժշտական դպրոցների սաների համար ու նաեւ, ընտրելով ամենաշնորհալիներին, նրանց հետ հանդես գալիս բարեգործական համերգներով (Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ):

Պարոն Արծրունին մարզպետի հետ զրուցեց մեր մարզին վերաբերող  ամենատարբեր թեմաների շուրջ.  նրան հետաքրքրում էին Սյունիքի պատմությունը, աշխարհաքաղաքական առումով առանձնահատկությունները, տնտեսության կառուցվածքը, ժողովրդագրական պատկերը եւ այլն...

Երաժիշտը գոհ էր առավոտյան Կապանում կազմակերպված  լսումների ընթացքում բացահայտած մանուկներից, իսկ նախորդ օրերին հասցրել էր  նույնատիպ աշխատանք կատարել Գորիսում:

Այսօր Շահան Արծրունին կապանցի աշակերտների հետ համատեղ համերգ կունենա:

Նա առաջին անգամ չէ Սյունիքում, նման առաքելությամբ պարբերաբար ՀՀ տարբեր մարզեր է այցելում, նաեւ Հայաստանում մի շարք բարեգործական ծրագրերի է աջակցում:

Հունան  Պողոսյանը աշխարհահռչակ դաշնակահարին հուշանվեր եւ շնորհակալագիր հանձնեց` մատաղ սերնդի երաժշտական կրթության գործում ունեցած վաստակի, Սյունիքի մարզում ոլորտի շնորհալիներին վարպետության դասեր տալու եւ կազմակերպած բարեգործական համերգների համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29