Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՏ ԲԱՑՎԵՑ

07.06.2019

Սյունիքի մարզի Տեղ համայնքում այսօր  բացվեց նորակառույց անասնաբուժական կետը:

Բացման արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը,  ՀՀ-ում  Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. Սթեֆանո Լազզարոտտոն, Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը, գործարարներ, բնակիչներ:

Անասնաբուժական կետը կառուցվել եւ կահավորվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի եւ Տեղի համայնքապետարանի համատեղ ջանքերով, Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: 

Բացման խոսքում դեսպանը կարեւորեց այս  համագործակցությունը, իսկ Սյունիքի մարզպետը ողջունեց բոլորին եւ նախաձեռնություններին աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

Օրակարգով նախատեսված միջոցառումների հաջորդ կանգառը Կոռնիձոր գյուղն էր, որտեղ հյուրերն այցելեցին  «ԷԼՈԼԱ» ընկերության կաթի ընդունման կետ

Ներկաները ծանոթացան կաթի մթերման գործընթացին, քննարկվեցին կաթի ընդունման պայմանները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29