Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՉԽԱՐՆԵՐԻ ԽՈՒԶՄԱՆ ՓԱՌԱՏՈՆ ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

08.06.2019

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում սկսվել եւ ընթանում է «Ոչխարների խուզման փառատոն - 2019»-ը:

Փառատոնին մասնակցում է եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Արդեն 5-րդ անգամ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ կողմից կազմակերպվող փառատոնը այստեղ է հավաքում բազմաթիվ հյուրերի, զբոսաշրջիկների աշխարհի տարբեր վայրերից:

Միջոցառման նպատակն է ծանոթացնել հյուրերին Սյունիքի եւ Վայոց Ձորի մշակույթին, տեղի արտադրանքին, ինչպես նաեւ նպաստել մարզում զբոսաշրջության զարգացմանը։

Փառատոնին 16 խուզող մրցում է 4 փուլով եւ ժյուրին կընտրի լավագույնին` ամենաարագ ու ամենաորակով խուզողին։

Միջոցառմանը կազմակերպվել է նաեւ ցուցահանդես-տոնավաճառ, համերգային ծրագիր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29