Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՆԻՍԻ 8՝ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՕՐ. ՍՅՈՒՆԻՔ

09.06.2019

Սյունիքում ամփոփվել են հունիսի 8-ի համապետական մաքրության օրվա արդյունքները. աշխատանքներին մասնակցել են համայնքնապետարանները, առողջապահական, հանրային եւ կրթական հաստատությունները, մասնավոր ընկերությունները եւ այլն։ Սանիտարական մաքրման, բարեկարգման, աղբահեռացման եւ կանաչապատման աշխատանքներ են իրականացվել միջպետական եւ միջհամայնքային ճանապարհների եզրերին ու հարակից տարածքներում, զբոսաշրջային գրավչություն ներկայացնող հատվածներում, պատմամշակութային հուշարձաններին հարակից  տարածքներում, կանաչ գոտիներում, քաղաքային պուրակներում, բակերում եւ այլ վայրերում

Շաբաթօրյակը մեր մարզում ունեցել է 5300 մասնակից, դրա աշխատանքներում ընդգրկվել է 220 միավոր տեխնիկա, որից 120-ը՝ ինքնաթափ, 2 հատ կռունկ, 4 հատ ամբարձիչ, 4 հատ լվացող մեքենա, օգտագործվել է 2200 գործիք:

Նախկինում շահագործվող աղբավայրերից փակվել է 3-ը՝ Մեղրի համայնքի Վարդանիձոր, Լեհվազ եւ Տաշտուն գյուղերում:

Մաքրվել-վերացվել է մոտ 75 աղբակույտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53