Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՈՐՈԳ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ՝ ԿԱՊԱՆՈՒՄ

11.06.2019

Սյունիքի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության որոշմամբ   (պետբյուջեով նախատեսված՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից) հատկացված գումարներով առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Մայիսի վերջից այս ծրագրի շրջանակներում սկսվել են Կապան քաղաքում կամուրջների նորոգման աշխատանքները. մեկնարկել է Ողջի գետի վրա կառուցված՝ դեպի Դավիթ Բեկ թաղամաս տանող՝ հետիոտն երթեւեկության համար նախատեսված կամրջի նորոգումը:

Ընդհանուր առմամբ նախատեսված է մարզկենտրոնում նորոգել 3 կամուրջ՝ վերոնշյալը, դեպի Վաչագան թաղամաս տանող եւ Բաղաբերդ թաղամասում դեպի նյարդահոգեբուժական դիսպանսեր տանող կամուրջները: Այս աշխատանքների համար ծախսվում է 21,5 մլն դրամ, որից 20 մլն դրամը հատկացվում է ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդից՝ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, 1,5 մլն դրամը համայնքի համաներդրումն է:

Աշխատանքներն իրականացնում է «ՄԱՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ն, դրանց ավարտի համար 4 ամիս ժամկետ է  նախատեսված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-06-14 15:26:21