Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՈՐՈԳ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ՝ ԿԱՊԱՆՈՒՄ
11.06.2019
Սյունիքի մարզում շարունակվում են ՀՀ կառավարության որոշմամբ (պետբյուջեով նախատեսված՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից) հատկացված գումարներով առաջնահերթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Մայիսի վերջից այս ծրագրի շրջանակներում սկսվել են Կապան քաղաքում կամուրջների նորոգման աշխատանքները. մեկնարկել է Ողջի գետի վրա կառուցված՝ դեպի Դավիթ Բեկ թաղամաս տանող՝ հետիոտն երթեւեկության համար նախատեսված կամրջի նորոգումը:
Ընդհանուր առմամբ նախատեսված է մարզկենտրոնում նորոգել 3 կամուրջ՝ վերոնշյալը, դեպի Վաչագան թաղամաս տանող եւ Բաղաբերդ թաղամասում դեպի նյարդահոգեբուժական դիսպանսեր տանող կամուրջները: Այս աշխատանքների համար ծախսվում է 21,5 մլն դրամ, որից 20 մլն դրամը հատկացվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից՝ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, 1,5 մլն դրամը համայնքի համաներդրումն է:
Աշխատանքներն իրականացնում է «ՄԱՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ն, դրանց ավարտի համար 4 ամիս ժամկետ է նախատեսված: