Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ ՊԱՏԱՆԻ ՎՈԼԵՅԲՈԼԻՍՏՆԵՐԻՆ

14.06.2019

Հունիսի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Սիսիան համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այցելել է «Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ:

Առիթը մարզադպրոցի վոլեյբոլի տղաների եւ աղջիկների թիմերի սաներին շնորհավորելն էր:

Մարզպետը ՀՀ 2019թ. վոլեյբոլի 15 տարեկան պատանիների առաջնությունում առաջին տեղ գրավելու եւ ՀՀ չեմպիոն հռչակվելու կապացությամբ շնորհակալագրեր է հանձնել վոլեյբոլի տղաների թիմի անդամներին, ինչպես նաեւ, նույն առաջնությունում երկրորդ տեղ գրավելու կապակցությամբ՝ աղջիկների թիմի անդամներին:

Մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասսայականացման եւ ՀՀ 2019թ. վոլեյբոլի 15 տարեկան պատանիների առաջնությունում ցուցաբերած լավագույն արդյունքների համար Հունան Պողոսյանի շնորհակալագրին են արժանացել նաեւ մարզադպրոցի տնօրեն  Ռաֆայել Այվազյանն ու մարզիչ Հայկ Հայրապետյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53