Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ

15.06.2019

Հունիսի 14-ին Սյունիքի մարզպետի տեղակալ, «Զբաղվածության աջակցության մարզային հանձնաժողովի» նախագահ Նարեկ Բաբայանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ Կապանում  ծանոթացավ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով իրականացվող աշխատանքներին:

Հիշեցնենք, որ այս ծրագրով ցանկապատման աշխատանքներ են կատարվում մարզկենտրոնի Սյունիք բնակավայրում սահմանված նոր գերեզմանատեղիում  եւ Սեւաքար բնակավայրի  գերեզմանոցում:

Իսկ ընդհանուր առմամբ մարզում 2019-ին պետական այս նախաձեռնության շրջանակներում 5 ծրագիր է իրականացվում:  

Սա գործազուրկների համար մեկ ամսով ժամանակավոր զբաղվածության հնարավորություն է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45