Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ՝ ԱՇԽԱՏԱՆՔ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

18.06.2019

Սյունիքի 4 դպրոցներում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցներով աշխատանքներ են ընթանում, եւ նոր ուսումնական տարում նրանք աշակերտներին կդիմավորեն առավել քիչ հոգսերով:

Մասնավորապես՝

1. Օխտարի /Կապանի տարածաշրջան/ միջնակարգ դպրոցում հիմնանորոգվում է տանիքը՝ 12 մլն 900 հազար դրամ հատկացումով, շինարար՝ «էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊԸ:

2. Խնձորեսկի /Գորիսի տարածաշրջան/ միջնակարգ դպրոցում 17 մլն 280 հազար դրամով նորոգվում է տանիքը, փոխվում են շենքի պատուհանները, շինարար՝ «էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊԸ:

3. Սիսիանի թիվ 4 հիմնական դպրոցում լուծվում է տարիներ ի վեր բարձրացված լրջագույն խնդիրը՝ հիմնանորոգվում է մարզադահլիճը, որի համար հատկացվել է 13 մլն 680 հազար դրամ, շինարար՝ «էներգո Սվյազ Պրոմ Ստրոյ» ՍՊԸ:

4. Նորոգվում եւ ջեռուցվում է Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցի մարզադահլիճը՝ 21 մլն դրամ հատկացումով, շինարար՝ «Գև-Էլլ պլաստ» ՍՊԸ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:22:39