Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

20.06.2019

Հունիսի 19-20-ը ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը եւ գերմանական կրթամշակութային կազմակերպությունները  (Գյոթե ինստիտուտ, DAAD տեղեկատվական կենտրոն) Կապանում անց են կացնում «Գերմաներենը  կրթական համակարգում» միջոցառումը՝ ներգրավելով մարզի ոչ միայն  գերմաներենի ուսուցիչներին, այլեւ մյուս առարկաները դասավանդողներին, դպրոցների եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, բուհերի ղեկավարներին եւ աշխատակիցներին, ինչպես նաեւ մարզում գերմաներենով եւ գերմանական ծրագրերով հետաքրքրվողներին:  

Երեկ միջոցառման բացմանը ներկաներին նախաձեռնության նպատակները ներկայացրին դեսպանության մշակույթի, մամուլի եւ  զարգացման ոլորտում համագործակցության բաժնի պատասխանատու Յակոբ Ցիգլերը, Գյոթե ինստիտուտից Հայաստանում

դասավանդման փորձագետ Դանա Շլուխթմանը, DAAD-ի երեւանյան գրասենյակի թիմից  Մերի  Նավասարդյանը:

Միջոցառման մասնակիցներին ու կազմակերպիչներին ողջունեց նաեւ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը:

Այնուհետեւ, աշխատանքային խմբերի բաժանվելով,  մասնակիցները սովորեցին, թե ինչպես կարելի է զարգացնել դպրոցը գերմաներենի օգնությամբ, տեղեկացան տարբեր կրթական նախագծերի մասին եւ այլն:

Կազմակերպվել էր նաեւ կրթական ցուցահանդես:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47