Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է

25.06.2019

Հարգելի ՛  քաղաքացիներ

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային եւ   բուսածածկ մյուս տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման  եւ տարածման վտանգը, իսկ մարդկանց անփույթ վերաբերմունքի պատճառով մեր մարզում դրանք  արդեն հասել են մեծ չափերի:

Հնարավոր աղետներից խուսափելու համար հորդորում ենք չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավելագույն զգուշավորություն եւ պահպանել հակահրդեհային անվտանգության հետեւյալ կանոնները.

1) չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
2)
չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում
3)
չվառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով
4)
բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են դառնալ այրող լինզաներ,
5)
անտառային բուսածածկ տարածքներում չերթեւեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով,
6)
չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04