Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՀՐԴԵՀԱՇԻՋՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

25.06.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մտահոգված վերջին օրերին մարզում գրանցված հրդեհների դեպքերի քանակով, այսօր մարզպետարանում հրավիրել էր խորհրդակցություն` քննարկելու հրդեհավտանգ իրավիճակները, դրանց հիմնական պատճառներն ու կանխարգելման հնարավոր միջոցառումները, բնակչության հետ տարվող բացատրական աշխատանքն ու հրդեհների ժամանակ բոլոր համագործակցող կառույցների օպերատիվ եւ արդյունավետ աշխատանքի կազմակերպումը:

Հանդիպմանը ներկա էին մարզի ուժային կառույցների, փրկարար ծառայության,  «Հայանտառի» եւ  հատուկ պահպանվող տարածքների ղեկավարները:

Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Բագրատ Զաքարյանը նախ տեղեկացրեց, թե ինչ իրավիճակ է այս պահին մարզում` հայտնելով, որ սովորաբար նման քանակությամբ հրդեհներ Սյունիքում հանդիպում էին հուլիսին, իսկ այս տարի օդի ջերմաստիճանն արդեն հունիսին սովորականից բարձր է. հրդեհների մեծ մասը գրանցվել է Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններում:  Դրանց հիմնական պատճառներից Բ. Զաքարյանն առանձնացրեց մարդկային գործոնը:

Պետական մյուս կառույցների ներկայացուցիչները ներկայացրին, թե ով  ինչ ռեսուրս ունի եւ ինչ չափով է մասնակցում հրդեհների կանխարգելման, պատճառների վերացման ու հրդեհաշիջման աշխատանքներին:

Հունան Պողոսյանը հորդորեց նման դեպքերում համախմբել բոլոր ուժերը` մարդկային ու տեխնիկական ռեսուրսները`  կարեւորելով նաեւ  քաղաքացիների շրջանում բացատրական-կանխարգելիչ  աշխատանքը, հետաքրքրվեց մինչ օրս գրանցված դեպքերի մեղավորների բացահայտումով, խնդրեց  առավել ուշադիր լինել ռիսկային տարածքների հանդեպ:

 

Նույն թեմայով քննարկում կանցկացվի նաեւ համայնքապետարանների հետ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-07-23 16:17:26