Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՈՒՅՍ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ, ՈՐ ՉԻ ՄԱՐՈՒՄ․․․

01.07.2019

Հունիսի 29-ին մարզկենտրոն Կապանում հիշեցին անհայտ ճակատագրով ազատամարտիկներին։  

Առավոտյան բազմաթիվ կապանցիներ, ազատամարտիկներ, մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքների անդամներ,  զինվորականներ, ՀՀ ՊՆ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամներն ու մայրաքաղաքից օրվա առիթով ժամանած հյուրերը Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մասնակցեցին հոգեհանգստի արարողության, այնուհետեւ այցելեցին Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ դնելու անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված հուշաքարին։ 

Հունիսի 29-ին Հայաստանում  նշվում է Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը․․․

Կապանի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ նաեւ հիշատակի միջոցառում, որն իր խոսքով բացեց ու անհայտ կորածների հարազատներին գոտեպնդման ու հույսի խոսքեր փոխանցեց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը։

Միջոցառումների մասնակիցներն այցելեցին նաեւ Կապանի Շիկահող գյուղ, քանի որ հենց Կապանի 97-րդ բրիգադի Շիկահողի 6-րդ մոտոհրաձգային գումարտակի տղաներից շատերն են, որ անհայտ ճակատագիր ունեցան, ու նրանց հիշատակին այստեղ հուշակոթող է տեղադրվել։

Սյունիքում Արցախյան ազատամարտում անհայտ կորած ազատամարտիկները 28-ն են, մեծ մասը՝ Կապանից․․․

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36