Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻՑ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՎՍ 2 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳԻՐ

01.07.2019

ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 26062019 թ կայացած 6-րդ նիստում քննարկվել է հանրապետության 33 համայնքներից ներկայացված 41 սուբվենցիոն ծրագրային հայտ։ Քննարկման արդյունքներով հավանության է արժանացել 39 ծրագրային հայտ՝ ընդհանուր 1,627 մլրդ դրամ արժեքով։ ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 822 մլն դրամ։

Սուբվենցիոն ծրագրերի քննարկման այս փուլով Սյունիքի մարզից հաստատվել է եւս 2 ծրագիր, դրանք կիրականացվեն Քաջարան համայնքում

1 Քաջարան բնակավայրերի փողոցների հիմնանորոգում / բարեկարգում՝ ծրագրի ընդհանուր արժեքը՝  240 մլն 424 հազար դրամ, որից համայնքի մասնակցությունը՝ 96 մլն 170 հազար դրամ,  ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 144 մլն 254 հազար դրամ։

2Քաջարան բազմաբնակարան շենքերի բարելավում եւ արդիականացում ծրագրի ընդհանուր արժեքը՝ 120 մլն դրամ, որից համայնքի մասնակցությունը՝ 48 մլն դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 72 մլն դրամ։

Հիշեցնենք, որ մինչ այս Սյունիքի մարզից ներկայացված 29 սուբվենցիոն ծրագրերից հաստատվել էր 17 ծրագիր՝ որոնք կիրականացվեն Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Տաթեւ, Գորայք համայնքներում։

Ներկա դրությամբ մարզում հաստատված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը 2 մլրդ 705 մլն 761 հազար դրամ է։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30