Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱԳԱՐԱԿՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳՈՐԾԱԴՈՒԼԱՎՈՐՆԵՐԻՆ

03.07.2019

Երեկվանից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները դադարեցրել էին աշխատանքը։

Նրանք պահանջում են վճարել  օրենքով սահմանված կարգով գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դիմաց իրենց չտրվող հավելավճարները, բարելավել աշխատանքային, սոցիալ-կենցաղային պայմանները։

Այսօր արդեն նրանց են միացել մյուս արտադրամասերի աշխատակիցները, եւ գործադուլը շարունակվում է։

Այսօր գործադուլավորներին են հանդիպել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Մարզպետը հորդորել է բանակցությունների գնալ կոմբինատի տնօրենության հետ եւ հարցերը լուծել փոխզիջումներով ու իրավական հարթությունում՝ նշելով, որ այստեղ առկա խնդիրների մասին տեղյակ է պահել ՀՀ կառավարությանը։

Հիշեցնենք, որ  կոմբինատի աշխատակիցները նույն պահանջներով գործադուլ էին արել նաեւ մայիսի վերջին, եւ  մինչ օրս նրանց ոչ մի պահանջ չի կատարվել։

Հունան Պողոսյանը հանդիպել է նաեւ Մեղրու ավագանու անդամների հետ եւ քննարկել համայնքային ու հանքարդյունաբերության ոլորտին առնչվող հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53