Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

04.07.2019

Հուլիսի 4-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապան  համայնքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել է 31 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր տասնինը, աշխատանքի տեղավորման՝ յոթ, իրավական հարցով՝ երկու, աշխատանքի վերականգնման, ռմբակոծությունից ավերված շենքի համար փոխհատուցման, գյուղապետից բողոքի հարցերով՝ մեկական  քաղաքացի:

Դրամական օգնության դիմումներից  տասներկուսին տրվել է դրական լուծում, չորս դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում, երեք դիմում մերժվել է:

Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման,  եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Մյուս դիմումները մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են  մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53