Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԹԹԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ

06.07.2019

Հուլիսի 6-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցեց արդեն ավանդույթ դարձած «Թթի փառատոնին», որն անցկացվեց Գորիս համայնքի Քարահունջ գյուղում։

Թթի փառատոնին մասնակցեցին նաեւ  աշխատանքային այցով Սյունիքում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան օգտվել տեղում կազմակերպված սննդի տաղավարներից, մասնակցել թութ թափելու արարողությանը, տեսնել, թե ինչպես են օղի թորում կազմակերպվել էին նաեւ համերգային ծրագիր, ազգային խաղերի, մարզաձեւերի ներկայացում, մրցույթներ, ձեռքի աշխատանքների, հուշանվերների ցուցադրություն, մրցանակաբաշխություն եւ այլն։

Արդեն 5-րդ տարին է Գորիսում կազմակերպվում «Թթի փառատոնը», որի հիմնական նպատակը Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը նպաստելն է։

Մինչ փառատոնի մեկնարկը Սյունիքի մարզպետը մասնակցեց Գորիս քաղաքի՝ հանրապետությունում իր մեծությամբ երկրորդ հրապարակի բացման արարողությանը։ Այն վերակառուցվել է Գորիսի համայնքապետարանի, ՀՀ կառավարության եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համատեղ համագործակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33