Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ

07.07.2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-6-ը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքի մարզում:

Մեղրիում նրան դիմավորեց եւ մարզում կատարած այցերի ընթացքում ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Նախագահն այցելեց Մեղրու ազատ տնտեսական գոտի, որտեղ ծանոթացավ  ստեղծված ենթակառուցվածքներին ու պայմաններին։

Արմեն Սարգսյանն այցելեց նաեւ Մեղրու բժշկական կենտրոն, շրջայց կատարեց բուժհաստատությունում, ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց անձնակազմի հետ, հետաքրքրվեց  կենտրոնի հագեցվածությամբ եւ խնդիրներով, եղավ Մեղրու Մեծ թաղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հանրապետության նախագահը ՀՀ Սահմանադրության օրը Սյունիքում  այցելեց  ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքեր, հանդիպեց  ծառայություն անցկացնող զինվորների եւ հրամանատարների հետ, շրջայց կատարեց  մարտական հենակետում ու ծանոթացել ծառայության պայմաններին, մարտական պատրաստականության վիճակին:

Մարտական հերթապահություն իրականացնող մի խումբ զինծառայողներ բարեխիղճ ու անձնվեր ծառայության համար պարգեւատրվցին ՀՀ նախագահի անվանական ժամացույցներով, նրա անունից նաեւ հանձնվեցին նվերներ

Հուլիսի 6-ին Արմեն Սարգսյանն այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ եւ ընկերության կողմից շահագործվող հանքավայրի տարածք, «Սյունիք Ֆուդ» ընկերություն, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ, «Մարիլա» ընկերություն, որը զբաղվում է կաթնամթերքի եւ մսամթերքի արտադրությամբ։ 

Սյունիքի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահը Քարահունջում մասնակցել է թթի ամենամյա փառատոնին։

Արմեն Սարգսյանը Գորիսում նաեւ շրջել է նորակառույց հրապարկում, եղել Ակսել Բակունցի տուն-թանգարանում, հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնում:

Լուսանկարները՝ https://www.president.am-ի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-17 17:03:16