Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՐԴԵՀ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ

08.07.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր մեկնել է խոշոր հրդեհի վայր (այն առավոտից բռնկվել էր Կապանի Շիկահող գյուղի դաշտերին հարակից դժվարանցանելի տարածքում ) եւ տեղում ծանոթացել հրդեհի մարման աշխատանքներին։

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, ՄՓՎ ՕԽ-ը եւ 3 հրշեջ-փրկարար` ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Բ. Զաքարյանի գլխավորությամբ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 12 աշխատակից եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի 14 աշխատակից:

Ժամը 19:23-ին գրանցվել է ականի պայթուն, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժ.20:50-ին: 
Հարակից բնակավայրերին եւ պետարգելոցի տարածքին այս պահին վտանգ չի սպառնում։

Նախնական տվյալներով այրվել է մոտ 20 հա բուսածածկ, խոտածածկ եւ 4 հա անտառային տարածք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 15:18:29