Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ Է

19.07.2019

ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր աշխատանքային այցով գտնվում էր Սյունիքում։

Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ մարզպետ Հունան Պողոսյանն ու տեսչական մարմնի ղեկավարը վերահաստատեցին ակտիվ համագործակցելու և սննդամթերքի անվտանգության բնագավառում առավելագույն արդյունք ապահովելու իրենց պատրաստակամությունը:

ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը Հունան Պողոսյանի հետ նաև շրջայց կատարեց Կապանի շուկայում և հարակից տարածքում, ծանոթացավ թարմ մսի վաճառակետերում առկա խնդիրներին ու խանութների սանիտարահիգենիկ պայմաններին։
Թարմ մսի խանութները թե՛ անհրաժեշտ պայմաններով ու սարքավորումներով հագեցվածության (հոսող տաք ու սառը ջրի առկայություն, սառնարաններ և այլն), թե՛ սանիտարահիգիենիկ պայմանների պահպանման առումով գտնվում էին բարվոք վիճակում:

Կապանի կենտրոնական շուկան անմխիթար վիճակում էր։ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում սեփականատիրոջ հետ՝ շուկայի վերանորոգման համար ներդրումներ անելու և այն գործարկելու նպատակով։

Գեորգի Ավետիսյանը այցելել է նաև Կապանում գործող երկու թռչնաբուծական տնտեսություն՝ «Արգրո Բիո Պրոդուկտ» և «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊ ընկերություններ, ծանոթացել թռչնի պահման, մորթի կազմակերպման պայմաններին, վերամշակման, փաթեթավորման, պահպանման արտադրամասերին, կերի պահեստներում ու թռչնաբուծարանի տարածքում առկա սանիտարահիգիենիկ վիճակին, եղել համակցված կերի պատրաստման արտադրամասերում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47