Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՅՑԸ ՍՅՈՒՆԻՔ

29.07.2019

Անցած հանգստյան օրերին՝ հուլիսի 27-28-ը,  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ  Աղաջանյանը գտնվում էր Սյունիքի մարզում։

Սիսիանում «Ազնվամորու փառատոնին» մասնակցելուց հետո նա եղել է նաեւ մարզկենտրոնում մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ Էդուարդ Աղաջանյանը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն այցելել են «Չաարատ Կապան» ՓԲ ընկերություն (Կապանի լեռնահարստացման կոմբինատ), Կապանի վերակառուցվող օդանավակայան ու Վահանավանքի վանական  համալիր։

Կապանի կոմբինատի վարչական շենքում հանդիպումից հետո հյուրերը «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության տնօրեն Դավիդ Թովմասյանի ուղեկցությամբ ճանաչողական շրջայց են ունեցել ձեռնարկության կառուցվածքային բոլոր օղակներում, ծանոթացել արտադրական ողջ գործընթացին, հանքագործների աշխատանքային պայմաններին, զրուցել արտադրական տարբեր փուլերի ղեկավարների հետ, քննարկել ապագա ծրագրերը։ Պաշտոնյաները եղել են նաեւ Գեղանուշի պոչամբարի տարածքում։

Կապանի օդանավակայանում Հունան Պողոսյանը Էդուարդ Աղաջանյանին է ներկայացրել այստեղ մինչ այժմ իրականացված ու ընթացիկ աշխատանքները։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30