Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՍՅՈՒՆԵՑԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ
30.07.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր ընդունել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արեն Պետրոսյանին եւ շնորհակալագիր հանձնել նրան։
Հաղթելով կենսաբանության առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում՝ Արենը 12 աշակերտներից մեկն էր, որոնք մրցեցին ՀՀ-ն ներկայացնող օլիմպիականների 4 հոգանոց խմբում ընդգրկվելու համար։ Եվ նա մայրաքաղաքից ընտրված մյուս 3 աշակերտների հետ միասին, 2019թ․ հուլիսի 14-21-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում մասնակցելով կենսաբանության միջազգային օլիմպիադային, արժանացավ պատվավոր բրոնզե մեդալի (խմբից մեկ հոգի էլ գովասանագրի է արժանացել)։
Այսպիսով, սյունեցի Արենը, խմբում միակ մարզաբնակը լինելով, բարձր է պահել Հայաստանի Հանրապետության պատիվը, ինչի համար էլ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նրան։
Մարզպետը նաեւ հետաքրքրվեց հյուրի նախասիրություններով, հորդորեց չբավարարվել ձեռքբերումով։