Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2․7 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ՝ ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ․ տրակտորները Սիսիան հասան

31.07.2019

Սյունիքի մարզում սկսվել են 2019 թվականի`ՀՀ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքները։

Հուլիսի 30-ին Սիսիան համայնք հասան Արեւիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ, Սիսիան բնակավայրերի համար ձեռքբերված գյուղատնտեսական մեքենասարքավորումները՝ 3 հատ «Բելառուս» տրակտոր, բացի դրանցից ձեռք են բերվել նաեւ ամրակցվող գյուղգործիքներ՝ խոտահավաք, խոտամամլիչ, շարքացան, հնձիչ, կոշ, խոզանակ եւ կցորդ:

Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 729 հազար դրամ է, որից 22 մլն 951 000 դրամը ՀՀ պետական բյուջեի ներդրումն է, 18 մլն 778 000 դրամը՝ Սիսիանի համայնքապետարանի համաներդրումը (որից 6 մլն 33 հազար դրամը համայնքին է հատկացրել «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական ՀԿ-ն)։

Հիշեցնենք, որ 2019-ին Սյունիքի համայնքների ներկայացրած սուբվեցիոն ծրագրերից հաստատվել է 19-ը՝ ընդհանուր 2 մլրդ 705 մլն 760 հազար դրամ արժեքով։

Մեր մարզում սուբվենցիոն ծրագրերում ՀՀ պետական բյուջեի ներդրումը 1 մլրդ 621 մլն 336 հազար դրամ է, մարզի՝ հաստատված ծրագրեր ունեցող 7՝ Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Տաթեւ, Գորայք համայնքների ընդհանուր ներդրումը՝ 1 մլրդ 84 մլն 424 հազար դրամ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33