Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ
31.07.2019

Հուլիսի 30-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապան համայնքում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 34 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր տասնյոթ, աշխատանքի տեղավորման՝ տասնհինգ, վարկերի մարման ժամկետը երկարաձգելուն աջակցելու եւ հողամասի սեփականաշնորհման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասնմեկին տրվել է դրական լուծում, չորս դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում, երկու դիմում մերժվել է:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, եւ քննվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս դիմումները: