Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

31.07.2019

Հուլիսի 30-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապան  համայնքում կատարել է քաղաքացիների  ընդունելություն։

Ընդունելությանը ներկայացել է 34 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով  դիմել էր տասնյոթ, աշխատանքի տեղավորման՝ տասնհինգ, վարկերի մարման ժամկետը երկարաձգելուն աջակցելու  եւ հողամասի սեփականաշնորհման հարցերով՝  մեկական  քաղաքացի:

 

Դրամական օգնության դիմումներից  տասնմեկին տրվել է դրական լուծում, չորս դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում, երկու դիմում մերժվել է:

 

Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, եւ  քննվում  են դրանց լուծման հնարավորությունները:

 

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս դիմումները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-13 11:09:09